ԵՄ քաղաքացիներին պաշտոնապես նախազգուշացրել են կրիպտոարժույթի գնման ռիսկերի մասին

21:17   12 Փետրվար 2018    400

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՌԻԱ Նովոստի"-ին, Եվրամիության ֆինանսական կարգավորիչը երկուշաբթի օրը հայտարարություն է տարածել, որով եվրոպական քաղաքացիներին նախազգուշացրել է կրիպտոարժույթ գնելիս սխալ որոշումներ կայացնելու մասին՝ մատնանշելով դրա հետ կապված ռիսկերից պաշտպանության որեւէ օրենսդրական մեխանիզմների բացակայության փաստին:

«Եվրոպական վերահսկիչ մարմինները մտահոգված են այն հանգամանքով, որ ժամանակի ընթացքում ավելի ու ավելի մեծ թվով սպառողներ են կրիպտոարժույթ գնում՝ տեղյակ չլինելով դրա հետ կապված ռիսկերի մասին: Վիրտուալ արժույթները, ինչպիսին է բիթքոինը, զգալի փոփոխականության են ենթարկված եւ գնային փուչիկի հստակ նշաններ են ցույց տվել: Սպառողները, ովքեր գնում են դրանք, պետք է տեղյակ լինեն, որ մեծ ռիսկ գոյություն ունի, որ նրանք մեծ գումար կկորցնեն կամ նույնիսկ՝ ներդրված ողջ գումարը», - երկուշաբթի օրն այս մասին հայտարարել է Արժեթղթերի շուկայի եվրոպական վարչությունը (ESMA):

ESMA- ը ԵՄ ֆինանսական շուկայի անկախ կարգավորիչն է, պատասխանատու է ֆինանսական համակարգի կայունության ապահովման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները