Լոնդոնի մոտ կես միլիոն բնակիչները միլիոնատերեր են

08:55   13 Փետրվար 2018    316

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Lenta»-ին, Լոնդոնի մոտ կես միլիոն բնակիչները ավելի քան մեկ միլիոն ֆունտ արժողությամբ բնակարանների եւ առանձնատների սեփականատերեր են:

Այդ են վկայում Zoopla անշարժ գույքի վաճառքի եւ վարձակալության բրիտանական կայքի հետազոտական տվյալները: Կայքը նաեւ հաշվիչ է գործարկել, որը թույլ է տալիս հաշվարկել, թե երբ անշարժ գույքի գինը կհատի մեկ միլիոն ֆունտի շեմը:

Ընդհանուր առմամբ, ամբողջ երկրում ավելացել է ավելի քան մեկ միլիոն ֆունտ արժողությամբ անշարժ գույքի օբյեկտների քանակը. ավելի քան 768 հազար նման բնակարաններ եւ առանձնատներ կան:

Սակայն, ամենաթանկ բնակարանների սեփականատերերի մեծ մասը Լոնդոնում են հայտնվել՝ ավելի քան 430 հազար, ինչը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում բնակարանների ընդհանուր ծավալի 12,8 տոկոսն է: 2016 թվականի օգոստոսից ի վեր նմանատիպ գույքի քանակը աճել է 23 տոկոսով:

Քաղաքի ամենաթանկ հատվածը Վեսթմինսթերն է:

Լոնդոնի ամենաթանկ շրջանների հնգյակում են նաեւ Քենսինգթոնը եւ Չելսին, Քամդենը, Վանդսվորթը եւ Համերսմիթը եւ Ֆուլհեմը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն  


Վերնագիրի այլ պիտակները