ԱՄՆ-ն մտադիր է 3 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա Եվրոպա տեղափոխել

09:05   13 Փետրվար 2018    301

ԱՄՆ-ն զսպվածության եվրոպական նախաձեռնության շրջանակներում մտադիր է 2019 ֆինանսական տարում (ԱՄՆ-ում 2018 թվականի հոկտեմբերին է սկսվում) առնվազն 1,3 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա Եվրոպա տեղափոխել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին Պենտագոնում լրագրողների համար հատուկ ճեպազրույցում, ասել է ամերիկյան ցամաքային զորքերի բյուջետային ծրագրավորման տնօրենի տեղակալ Դեւիս Ուելշը:

Ըստ նրա ՝ բյուջետային ծրագիրը նախատեոսում է Եվրոպա տեղափոխել «455 մլն դոլարի 40 Abrams տանկ, 260 մնլ դոլարի 61 PAC-3 MSE հրթիռն, 230 մլն դոլարի 66 բազմաթիրախային զրահամեքենա, 205 մլն դոլարի M2 Bradley հետեւակի 61 ռազմական մեքենա եւ 171 մլն դոլարի HIMARS հրթիռ»:

Թե որ եվրոպական երկրներ պետք է ուղարկվեն ռազմական տեխնիկայի այս տեսակները, նա չի նշել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Եվրոպա  


Վերնագիրի այլ պիտակները