Իրաքը նախկին նախարարին դատապարտել է 21 տարվա ազատազրկման

09:23   13 Փետրվար 2018    349

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters »-ին, Իրաքը նախկին առեւտրի նախարարին կոռուպցիայի համար դատապարտել է 21 տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ Ինտերպոլը նրան հանձնել է իշխանություններին:

Աբդել Ֆալահ Ալ Սուդանին, որը 2006-ից 2009 թվականը նախկին վարչապետ Նուրի ալ Մալիկիի կառավարությունում եղել է առեւտրի նախարար, անբարեխղճության համար դատապարտվել է 14 տարվա ազատազրկման եւ լրացուցիչ յոթ տարվա՝ ոչ իրավաչափ գործողությունների համար:

70-ամյա Սուդանին, որը ունի նաեւ բրիտանական քաղաքացիություն, Ինտերպոլի կողմից 2014 թվականի հունիսից հետախուզվում էր եւ անցյալ տարվա սեպտեմբերին Բեյրութի միջազգային օդանավակայանում կալանավորվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները