Թրամփի հարսը անհայտ նյութով նամակը բացելուց հետո հիվանդանոց է տեղափոխվել

09:31   13 Փետրվար 2018    291

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «NBC News»-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարսը որպես նախազգուշական միջոց Մանհեթենի հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ բացել է անհայտ նյութ պարունակող կասկածելի նամակը:

Նամակը հասցեագրված է եղել Վանեսայի ամուսնուն՝ Դոնալդ Թրամփ կրտեսրին, նախկին Իվանա կնոջից նախագահի ավագ որդուն:

Երբ նամակը բացել են, Թրամփի նստավայրից երեք մարդու որպես նախազգուշական միջոց տեղափոխել են բժշկական կենտրոն

Ոչ ոք չի տուժել: Ոչ մի նախանշան չկա, որ նյութը վտանգավոր է կամ կենսաբանական գործակալ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները