Պուտինը եւ Թրամփը պաղեստինա-իսրայելյական խնդրի կարգավորումն են քննարկել

09:52   13 Փետրվար 2018    308

Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են Մերձավոր Արեւելքի կարգավորման որոշ կողմերը:

«Ինտերֆաքսը» հաղորդում է, որ Կրեմլում Պաղեստինի գործընկեր Մահմուդ Աբասի հետ բանակցություններից առաջ Պուտինը հայտարարել է, որ «հենց նոր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի, պարոն Թրամփի հետ»: Նրա խոսքով՝ իհարկե, խոսքը պաղեստինա-իսրայելյական խնդրի կարգավորման մասին էր:

Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Թրամփը ցավակցել է նաեւ Մերձմոսկվայում Ան-148 ինքնաթիռի վթարի կապակցությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները