Պենտագոնը ծրագրում է գնել 50 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա

10:07   13 Փետրվար 2018    280

ԱՄՆ ՊՆ-ն 2019 ֆինանսական տարում մտադիր է ձեռք բերել 50 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է գերատեսչության բյուջետային առաջարկում։ Սպասվում է, որ ռազմաօդային ուժերը կստանան 22 մլրդ դոլար, ռազմածովային ուժերը՝ 18 մլրդ, ցամաքային ուժերը՝ 6 մլրդ, իսկ տիեզերական ուժերը՝ 4 մլրդ դոլար։

Համաձայն փաստաթղթի՝ Պենտագոնը ծրագրում է գնել 77 F-35 կործանիչներ, 24 տախտակամածային F/A-18 կործանիչ-ռմբակոծիչներ, 60 հարվածային AH-64E ուղղաթիռներ, 6 VH-92 ուղղաթիռներ, 15 լիցքավորիչ КС-46 ինքնաթիռներ, 10 պարեկային հականավային ինքնաթիռներ և 8 CH-53K ուղղաթիռներ։ Բացի այդ, նախատեսվում է ձեռք բերել «Վիրջինիա» դասի 2 սուզանավ, «Արլի Բերք» 3 ականակիր նավ։ Ցամաքային ուժերի համար ծրագրվում է գնել 5000 թեթև մարտական տրանսպորտային միջոց, 135 «Աբրամս» տանկեր, 30 մարտական երկկենցաղ մեքենաներ, տարբեր նշանակության 194 զրահապատ տրանսպորտային միջոցներ։

Տիեզերական ուժերը պետք է համալրվեն 5 հեռանկարային հրթիռակիրներով, գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգով, ինֆրակարմիր ճառագայթման միջոցով փոխանցման տիեզերական համակարգով։

Պենտագոնի առաջարկն առաջիկայում պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պենտագոն   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները