Թրամփը կոնգրեսից 716 միլիարդ դոլար է պահանջել

10:09   13 Փետրվար 2018    336

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսից 716 միլիարդ դոլար է պահանջել՝ 2019 թվականի ռազմական ծախսերի համար, որի փոխանցումը կսկսվի այս տարվա հոտեմբերին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է պաշտպանության փոխնախարար Դեվիդ Նորքվիսթը։

Նա ընդգծել է, որ պահանջված գումարը նախատեսվում է ծախսել Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում, Եմենում, Սոմալիում ռազմական օպերացիաները շարունակելու համար։ Բացի այդ, հատկացված գումարից 30 միլիարդը գնալու է միջուկային զենքի մոդերնիզացիայի և մարտունակության ապահովման համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները