Կիմ Չեն Ընը խորապես տպավորված է ցուցաբերված ընդունելությունից

10:31   13 Փետրվար 2018    327

ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը գոհունակություն է հայտնել Հարավայի Կորեա իր կրտսեր քրոջ ուղեւորության կապակցությամբ, իսկ հյուսիսկորեական պատվիրակության ընդունելությունը մեծ տպավորություն է գործել նրա վրա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Կիմ Յո Չժոնը եղբորը զեկուցել է Փհենչհան եւ Սեուլ իր ճամփորդության մասին, որտեղ նրան ընդունել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը: «Լսելով զեկույցը, Կիմ Չեն Ընը գոհունակություն հայտնեց եւ հայտարարեց, որ խորապես տպավորված է ԿԺԴՀ-ի պատվիրակության ընդունելությունից Հարավային Կորեայի կողմից, որն այցին առաջնային կարեւորություն է տվել, եւ շնորհակալություն է հայտնել դրա համար», ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Հյուսիսային Կորեայի ղեկավարը հայտարարել է, որ անհրաժեշտ է հասնել «հաշտության եւ երկխոսության մթնոլորտի հետագա աշխուժացման»: Նախօրյակին Հյուսիսային Կորեայի «Նոդոմ սինմուն» կենտրոնական թերթը հայտնել է, թե ԿԺԴՀ-ն «նշանակալի» է համարու Հարավային Կորեա իր պատվիրակության այցը, որը գլխավորել Է պետության անվանական ղեկավար Կիմ Յոն Նամը:

«Բարձրաստիճան պատվիրակների ուղեւորությունը կարեւոր քայլ ծառայեց Հյուսիսի եւ Հարավի միջեւ հարաբերությունների բարելավման համար, պայմաններ ստեղծեց Կորեական թերակղզում խաղաղության հաստատման համար»,- նշում է թերթը:

ԿԺԴՀ-ի պատվիրակությունը, որի կազմում էր նաեւ Կիմ Յո Չժոնը՝ Կիմ Չեն Ընի հարազատ քույրը, Հարավ է այցելել փետրվարի 9-11-ը: Այցի ընթացքում Սեուլում բանակցություններ են կայացել Մուն Չժե Ինի հետ, ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները նաեւ ներկա են եղել Փհենչհանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կիմ-Չեն-Ըն   ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները