Սենատորները վարչակազմից նոր պատժամիջոցներ են պահանջում ընդդեմ ՌԴ-ի

10:35   13 Փետրվար 2018    327

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Politico »-ին, Ամերիկացի 3 դեմոկրատ սենատորներ Բեն Կարդինը, Բոբ Մենենդեսը և Շերոդ Բրաունը երկուշաբթի ներկայացրել են բանաձևի նախագիծ, որը նաախատեսում է նոր պատժամիջոցներ ընդդեմ Ռուսաստանի՝ համապատասխան «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի:

Կարդինը, ներկայացնելով բանաձևը, հայտարարել է, որ ի դեմս ազգային անվտանգության ակնհայտ սպառնալքների՝ վարչակազմի կողմից ցուցաբերվող անբավարար լուրջ մոտեցումը տագնապ է առաջացնում։ «Այդպիսի իրավիճակը չի կարող շարունակվել»,-հայտարարել է Կարդինը։

Մասնավորապես, բանաձևում Ռուսաստանը մեղադրվում է սիրիական ռեժիմի աջակցությունը շարունակելու և Ուկրաինայում ժողովրդավարությունը խաթարելու մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ամերիկա   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները