Լոս Անջելեսի օդանավակայանում 144 մարդ է տարհանվել

11:15   13 Փետրվար 2018    301

Բռնկում է տեղի ունեցել Southwest Airlines ամերիկյան ավիաընկերության ինքնաթիռում, որը փետրվարի 12-ին թռիչքի հրահանգի էր սպասում Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) միջազգային օդանավակայանում:

Ուղեւորներից ու անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել: Այդ մասին հայտնել է օդային նավահանգստի մամուլի ծառայությունը: Նրա տվյալներով՝ խոսքը վերաբերում է Լոս Անջելես-Սան Խոսե 2123 չվերթին: «Հրդեհի պատճառով, որը հավանաբար ծագել է սնուցման պահուստային բլոկում, անձնակազմը որոշել է տարհանում իրականացնել:

Օդանավում կար 139 ուղեւոր եւ անձնակազմի հինգ անդամ: Մի քանի հոգի թեթեւ վնասվածքներ են ստացել, որեւէ մեկին հոսպիտալացնելու կարիք չի եղել»,- ճշտել է օդանավակայանի մամուլի ծառայությունն իր Twitter-ում: Ներկայում բռնկումը մարված է: Ջոն Ուեյնի անվան օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոս-Անջելես  


Վերնագիրի այլ պիտակները