Վրաստանը Սաակաշվիլիի վերաբերյալ խնդրանքով կդիմի Լեհաստանին

11:19   13 Փետրվար 2018    372

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Интерфакс»-ին, Վրաստանի խորհրդարանի մեծամասնությունը կարծում է, որ եթե նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին որոշի երկար ժամանակով մնալ Լեհաստանի տարածքում, որտեղ նա երկուշաբթի արտաքսվել է Ուկրաինայից, վրացական կողմը Վարշավային հարցում կուղարկի՝ նրան արտահանձնելու խնդրանքով:

«Եթե Սաակաշվիլին հարմարվի Լեհաստանում և կսկսի այնտեղով տեղաշարժվել, ապա հարցումն այնտեղ ևս կուղարկվի», - ասել է Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ Ալեքսանդր Քանթարիան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Սաակաշվիլի   Լեհաստան  


Վերնագիրի այլ պիտակները