Ս. Արաբիան և ԱՄԷ-ն 1 մլրդ դոլար կփոխանցեն ՄԱԿ-ին

11:59   13 Փետրվար 2018    409

Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները համաձայնել են մինչեւ մարտի 31-ը ՄԱԿ-ին փոխանցել խոստացված 1 մլրդ դոլարը, որը կօգտագործվի Եմենի բնակիչներին հումանիտար օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ երկրի նավահանգիստներն ու ենթակառուցվածքը վերականգնելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկ Լոուկոկը: «Սաուդյան Արաբիայի Թագավորությունը եւ ԱՄԷ-ն փետրվարի 12-ին ՄԱԿ-ի հետ համաձայնեցրել են մինչեւ մարտի 31-ը 930 մլն դոլար փոխանցելու ընթացակարգը՝ հաջակցություն Եմենում հումանիտար արձագանքման 2018 թվականի ծրագրի իրագործման»,-ասված է Լոուկոկի գրավոր հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ «լրացուցիչ 70 մլն դոլար երկու երկրների կողմից կտրամադրվի Եմենի նավահանգիստների ու ենթակառուցվածքի վերականգնման համար»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ս-Արաբիա   ԱՄԷ  


Վերնագիրի այլ պիտակները