Թրամփը կոնգրեսից 2.2 մլրդ դոլար է պահանջել իր պաշտպանության համար

12:03   13 Փետրվար 2018    288

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսից 2.2 մլրդ դոլար է պահանջել 2019 ֆինանսական տարում Գաղտնի ծառայության գործունեության համար, որը պատասխանատու է պետության առաջին դեմքերի անվտանգության համար։

Ինչպես նշվում է օրենսդիրներին ուղղված հաջորդ ֆինանսական տարվա (սկսվում է հոկտեմբերի 1-ից) բյուջեի նախագծում, առաջարկվում է Գաղտնի ծառայության համար հավելյալ 450 աշխատող վարձել։

«Դա թույլ կտա տվյալ գերատեսչությանն իրագործել իր նպատակը, մինչ 2019 թվականի վերջ ունենալ 7600 աշխատակից, այսինքն՝ հասնել անձնակազմի թվաքանակով ողջ պատմության մեջ ամենաբարձր մակարդակին»,-ընդգծվում է փաստաթղթում։

1856 թվականին ստեղծված Գաղտնի ծառայության վրա է ընկնում նաև ֆինանսական կեղծարարների դեմ պայքարի պարտականությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները