Վենեսուելան ՄԱԿ-ում ժամանակավոր զրկվել է ձայնի իրավունքից

12:22   13 Փետրվար 2018    308

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Latin American Herald Tribune»-ին, Վենեսուելան ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ժամանակավոր զրկվել է ձայնի իրավունքից, քանի որ չի վճարել անդամավճարը:

ՄԱԿ-ում նշել են, որ Վենեսուելան ինքն է մեղավոր ստեղված իրավիճակում, քանի որ ՀՆԱ-ի կեղծ ցուցանիշներ է ցույց տվել և դրա պատճառով ստիպված է եղել ավելի բարձր անդամավճար մուծել:

2017 թվականին Վենեսուելան արդեն հայտնվել է նման վիճակում և ձայնի իրավունքը վերականգնել էր պարտքի մի մասը վճարելուց հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները