Ռամիզ Ռզաեւը նորից նշանակվել է Գերագույն դատարանի դատավոր

12:26   13 Փետրվար 2018    525

Միլլի Մեջլիսի այսօրվա լիագումար նիստում քննարկվեց Գերագույն դատարանի դատավոր Ռամիզ Յագուբ օղլու Ռզաեւի նշանակման հարցը:

Նախագիծը Միլլի Մեջլիս ներկայացվել է նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրությամբ, հաղորդում է Hayatsk.info-ն:

Նախագծում նշվում է՝ որ Ռամիզ Ռզաեւի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2018 թվականի փետրվարի 25-ին, առաջարկվում է վերանայել, որպես Գերագույն դատարանի դատավոր նշանակման հարցը: Նախագիծը ընդունվել է քվեարկությամբ:

Որոշումը ուժի մեջ կմտնի փետրվարի 25-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռամիզ-Ռզաեւ   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները