Հնդկական նավաշինական գործարանում պայթյունի հետեւանքով 5 զոհ կա

12:47   13 Փետրվար 2018    391

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, առնվազն 5 մարդ է զոհվել, եւս 11-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել երեքշաբթի առավոտյան Հնդկաստանի խոշորագույն նավաշինական գործարանում (Կերալա նահանգի Կոչին քաղաք) տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:

Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել հնդկական պետական Oil and Natural Gas Corp (ONGC) ընկերությանը պատկանող նավթային պլատֆորմի վրա վերանորոգման աշխատանքների ժամանակ: Վթարի ճշգրիտ պատճառը դեռ հայտնի չէ: Այժմ բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա բժշկական հաստատություններ: Տեղում փրկարարական եւ հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում, փոխանցում է Zee News-ը: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները