Apple-ը վաճառի ծավալով գերազանցել է Շվեյցարիայի ամենահայտնի ապրանքանիշերին

13:15   13 Փետրվար 2018    380

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Hightech»-ին, Apple-ը դարձել է աշխարհում ժամացույցների ամենախոշոր արտադրողը:

2017-ի վերջին եռամսյակում ընկերությունը վաճառքի ծավալով գերազանցել է Շվեյցարիայի ամենահայտնի ապրանքանիշերին՝ Rolex-ին, Omega-ին եւ նույնիսկ Swatch-ին՝ միասին վերցրած: Նման տվյալներ հրապարակել են ոլորտի հետազոտողներ Canalys-ը եւ IDC-ն, ինչպես նաեւ Շվեյցարական ժամացույցի արդյունաբերության ֆեդերացիան: Արդյունքը հատկապես տպավորիչ է, հաշվի առնելով այն, որ Apple-ը ժամացույցներ է արտադրում ընդամենը չորս տարի:

Հետաքրքիր է, որ ընկերությունը առանձնապես չի գովազդում Apple Watch-ը: Ընդհակառակը՝ Apple-ի կայքում այն «այլ ապրանքներ» բաժնում է գտնվում: Շատերը վստահ էին, որ դա հատուկ է արվել է՝ ոչ այդքան հաջողված ապրանքին ուշադրություն չհրավիրելու համար: Սակայն, 2017 թվականի վերջին եռամսյակը ցույց է տվել, որ եկամուտների աճը եւ վաճառքը 50 տոկոսով ավելացել են: Ըստ Թիմ Քուքի՝ Apple Watch-ը երբեք այսքան հայտնի չի եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple  


Վերնագիրի այլ պիտակները