Դուբայում բիթքոինով 50 շքեղ բնակարան է վաճառվել

13:28   13 Փետրվար 2018    342

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Business Insider»-ին,ն Դուբայում բիթքոինով 50 շքեղ բնակարան է վաճառվել, ընդ որում կրիպտոներդրողներից մեկը միանգամից տասը բնակարան է գնել:

ԱՄԷ-ում նախագիծը նախորդ տարի հայտարարվել էր Շոտլանդիայի բարոնուհի Միշել Մոնեի եւ նրա գործարար գործընկեր Դուգ Բերոումենի կողմից: Ամբողջ ծրագրի արժեքը մոտ 327 միլիոն դոլար է: Բերոումենն ասում է, որ մի մասը որոշել են վաճառել բիթքոիններով:

«1300 տարածքներից 50-ն ենք մենք հատկացրել: Ինչ-որ մեկը գնել է մեկ-երկու բնակարան, իսկ մեկը 10 բնակարան է գնել»:

Մոնեն պատմել է, որ գնորդները լիովին համապատասխանել են բիթքոինների ներդրողների կարծրատիպին՝ շապիկներ հագած ծրագրավորող տղամարդիկ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դուբայ  


Վերնագիրի այլ պիտակները