YouTube-ը կպատժի բլոգերներին

13:41   13 Փետրվար 2018    345

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Lenta»-ին, YouTube-ի ղեկավարությունը որոշել է պատժել բլոգերներին, ովքեր հրապարակում են «վնասակար» կոնտենտ, նշվում է հարթակի բլոգում:

Ըստ նորացված քաղաքականության՝ YouTube-ն իրավունք է վերապահում ժամանակավորապես զրկել «համայնքի համար վնասակար ալիքին» գովազդ ցուցադրելու հնարավորությունից: Բացի այդ անհամապատասխան տեսանյութերի հեղինակը կարող է կորցնել Google Preferred եւ YouTube Originals պրեմիում դրամայնացման ծրագրերի հասանելիությունը:

«Քաղաքականության հարցերով մեր փորձագետների թիմը վերլուծում է յուրաքանչյուր դեպքը եւ տեղեկացնելու է ցանկացածին, որի վարքագիծը հանգեցնում է արտոնության կորստի», - նշվում է YouTube- ի հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: YouTube  


Վերնագիրի այլ պիտակները