Կրիպտոարժույթի շուկայի մեծ մասը կապված է քրեական գործունեության հետ

13:56   13 Փետրվար 2018    298

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Hightech»-ին, Կրիպտոարժույթի շուկայի մեծ մասը կապված է քրեական գործունեության հետ, վստահ է Արժույթի համաշխարհային հիմնադրամի տնօրեն Կրիստին Լագարդը:

Նրա գնահատականներով՝ շատ կրիպտոներդրողներ բիթքոիններ եւ ալթքոիններ են օգտագործում փողերի լվացման եւ անգամ ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման համար: Թեեւ ԱՀՀ-ն պայքարում է կրիպտոշուկայում հանցավոր գործունեության հետ, ըստ Լեգարդի, դա բավական չէ:

Նա կարծում է, որ այս փուլում կառավարության միջամտությունն անհրաժեշտ է.

«Դա անխուսափելի է: Ակնհայտ է դառնում, որ այս ոլորտում մեզ միջազգային կարգավորման նորմեր են պետք եւ համապաստասխան հսկողություն», —CNN-ը մեջբերում է Լագարդին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները