Նյու Յորքի քաղաքապետը ցանկանում է ընտրականհամակարգը

13:06   13 Փետրվար 2018    337

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «WSJ»-ին, Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն նախատեսել է այս տարի 500 հազար դոլար ծախսել ԱՄՆ այս խոշորագույն քաղաքի ընտրական համակարգը հաքերներից պաշտպանելու համար:

Քաղաքապետը նման միջոցառումն անհրաժեշտ է համարում, մինչ շարունակվում է Մոսկվային վերագրվող 2016 թվականի ընտրություններին միջամտելու փորձերի քննությունը:

«Քիչ բան ավելի մեծ նշանակություն ունի, քան մեր ընտրությունների պաշտպանությունը նրանցից, ովքեր ձգտում են մեր ժողովրդավարությունը սասանել»,- ասել է քաղաքապետը: «Մեր արտասահմանյան հակառակորդների եւ խառնակիչների հմտությունները կատարելագործվում են մեր սեփական երկրում, այս պատճառով մենք պետք է արդիականացնենք պաշտպանության մեր ծրագրերը, որ քվեարկությունն արդար ընթանա»,- հավելել է դե Բլազիոն: Նա մտադիր է մանրամասները հրապարակել «Քաղաքի վիճակի մասին» իր ամենամյա ուղերձում, որը նախատեսված է երեքշաբթի Նյու Յորքի Բրուքկլինի շրջանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Յորք  


Վերնագիրի այլ պիտակները