Սինայում օպերացիայի ընթացքում 400 կասկածյալի է ձերբակալել

14:12   13 Փետրվար 2018    324

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Եգիպտական բանակի ստորաբաժանումները Սինայ թերակղզու հյուսիսային եւ կենտրոնական շրջաններում լայնածավալ հակաահաբեկչական օպերացիայի ընթացքում 10 զինյալ են ոչնչացրել, եւս 400 կասկածյալ ձերբակալվել է :

Նշվում է, որ ձերբակալվածների թվում օտարերկրացիներ կան: Ոչնչացվել է նաեւ ահաբեկիչների կողմից օգտագործվող մոտ 20 տրանսպորտային միջոց, ինչպես նաեւ՝ պահեստներ: Մոտ 80 պայթուցիկ սարք է հայտնաբերվել եւ ոչնչացվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սինայ  


Վերնագիրի այլ պիտակները