ԱՄՆ-ը 200 միլիոն դոլար կհատկացնի մարդասիրական օգնության համար

14:29   13 Փետրվար 2018    351

ԱՄՆ-ն մտադիր է լրացուցիչ 200 մլն դոլար հատկացնել Սիրիայում մարդասիրական ջանքերին աջակցելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որվ այս մասին Քուվեյթում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի կոալիցիայի հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

«Հունվարի ամսվա դրությամբ Սիրիայի մարդասիրական օգնության համար մենք 216 միլիոն դոլար ենք ուղղել, այսօր մենք հայտարարում ենք կայունության ապահովման համար եւս 200 միլիոն դոլարի հատկացման մասին, ինչն առաջնային է Սիրիայի ազատագրված տարածքներում», - ասել է նա:

«Միացյալ Նահանգները կշարունակեն աջակցել Սիրիայում ԴԱԻՇ հակազդելու ռազմական ջանքերին եւ այս համատեքստում կշարունակեն նախապատրաստել տեղական ուժերին»,- ասել է Թիլերսոնը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը անհանգստացած է Սիրիայի հյուսիսարեւմտյան շրջանում վերջին զարգացումներից, սակայն շատ լավ հասկանում է Թուրքիայի՝ անվտանգության խնդիրների վերաբերյալ մտահոգությունները»:

Ըստ նրա՝ միջազգային դաշինքին հաջողվել է ազատագրել Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքների 98 տոկոսը, սակայն ահաբէկիչները «ձգտում են ապստամբ շարժումներ ձևավորել Լիբիայում, Աֆղանստանում եւ Ֆիլիպիններում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները