Սաակաշվիլին օգնություն է հայցում Մերկելից եւ ԵՄ-ից

14:37   13 Փետրվար 2018    326

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Միխայիլ Սաակաշվիլին օգնություն է հայցում Եվրամիությունից եւ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելից:

«Կիեւի սրճարանում ինձ վրա դիմակավոր մարդիկ հարձակվեցին և առեւանգեցին, սպառնում էին ինձ եւ անձնական ինքնաթիռով տարան Լեհաստան:

Այդ ակցիայի հետեւում Ուկրաինայի կոռումպացված նախագահ Պյոտր Պորոշենկոն է կանգնած», - ասել է Սաակաշվիլին Bild ամսագրին տված հարցազրույցում: Եթե Եվրամիությունը եւ, մասնավորապես, Անգելա Մերկելը ոչինչ չձեռնարկեն, ապա Ուկրաինան կկործանվի, հայտարարել է քաղաքագետը:

«Պորոշենկոն քանդում է այս երկիրը եւ ուզում է ազատվել ինձանից, քանի որ բացահայտում եմ կոռուպցիան»,- ավելացրեկ է Սաակաշվիլին: Նա հայտարարել էր, որ կվերադառնա Ուկրաինա օրինական ճանապարհով: «Մենք հաղթելու ենք այս ճակատամարտը», - վստահեցրել է քաղաքագետը:

Միխայիլ Սաակաշվիլին ձերբակալվել է փետրվարի 12-ին Կիեւում, ապա՝ ինքնաթիռով տեղափոխվել Վարշավա: Քաղաքական գործչի մուտքը Լեհաստանի տարածք թույլատրվել էր Ուկրաինայի Ազգային միգրացիոն ծառայության ներկայացրած ռեադմիսիայի մասին հայտարարության համաձայն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաակաշվիլի   Մերկել   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները