«Իրանի բնակիչների 98 տոկոսը պաշտպանում է երկրի քաղաքական համակարգը». Ռոուհանի

14:46   13 Փետրվար 2018    307

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) բնակիչների 98 տոկոսից ավելին պաշտպանում է երկրում գործող քաղաքական համակարգը:

Փետրվարի 13-ին այս հայտարարությամբ, ինչպես հայտնել է Fars News Agency գործակալությունը, հանդես է եկել ԻԻՀ-ի նախագահ Հասան Ռոուհանին Թեհրանում կայացած խորհրդակցության ժամանակ։

«Ցանկանում եք արդյոք լինել ազատ, թե ապրել բռնակալության օրոք: Ցանկանում եք արդյոք կոլեկտիվ կառավարում թե ինչ-որ մեկի միանձնյա իշխանություն: Ավելի քան 98 տոկոսը միահամուռ ձեզ կպատասխանի, որ ինքը հանդես է գալիս Իսլամական Հանրապետության օգտին»,- ասել է Ռոուհանին:

Ներկայում Իրանում գործում է Սահմանադրություն, որին հավանություն է տրվել 1979 թվականի համաժողովրդական հանրաքեի ժամանակ, դրա վերջին ուղղումներն ընդունվել են 1989 թվականի հուլիսի 28-ի հանրաքվեում: Պետական իշխանությունն իրականացվում է իշխանության՝ միմյանցից անկախ օրենսդիր, գործադիր եւ դատական ճյուղերի կողմից, որոնք գտնվում են երկրի քաղաքական եւ հոգեւոր ղեկավարի վերահսկողության ներքո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Ռոուհանի  


Վերնագիրի այլ պիտակները