«60 մահվան դեպք, որից 38-ը՝ խաղաղ պայմաններում, սա է պատկերը ազգ-բանակի»

15:12   13 Փետրվար 2018    456

Հայաստանի բանակում մահացության 60 դեպք է եղել, այստեղ վիճակագրությունը համեմատության մեջ ես չեմ ընդունում:

Այս մասին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասել է «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանը՝ անդրադառնալով Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից իրականացված «Մարդու իրավունքները Հայաստանում 2017թ.» ամենամյա զեկույցին:

«60 դժբախտություն: Կասեն՝ լավ, պատերազմ է, ես չեմ արդարացնում արդեն նույնիսկ պատերազմից հետո սահմանային զոհերը, որովհետև պաշտպանական համակարգ պետք է լիներ, որ դիպուկահարներից զոհեր չլինեին. դա նշանակում է փնթիություն, ես այդպես եմ կարծում: Բայց, լավ, դա էլ դնենք մի կողմ: Ուրեմն տեսեք՝ 60-ից 22-ը, ի վերջո, պատերազմի արդյունքում են զոհվել, իսկ 38-ը՝ խաղաղ պայմաններում՝ կանոնադրական հարաբերություններ, սպանություններ, ինքնասպանություններ և այլն»,-ասել է Ավետիք Իշխանյանը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները