ԱՄՆ-ն Լուսնի ուղեծրի վրա տիեզերական կայանի կառուցումը կսկսի 2022 թվականին

15:38   13 Փետրվար 2018    273

ԱՄՆ-ն 2022 թվականին կսկսի Լուսնի ուղեծրի վրա տիեզերական կայանի կառուցումը,- 2019 թվականի բյուջեի նախագծի հրապարակման կապակցությամբ հաղորդել է NASA-ի ղեկավարի պաշտոնակատար Ռոբերտ Լայթֆութը:

«Մենք կսկսենք տիեզերական ենթակառույցի շինարարությունը Լուսնի ուղեծրի վրա՝ մեր ամենամոտ հարևանին երկարատև հետազոտելու և ուսումնասիրելու համար: 2022 թվականին մենք Լուսնի ուղեծրի վրա ուժա-շարժիչային էլեմենտ բաց կթողնենք, որը Լուսնային ուղեծրային կայանի հիմքը կդառնա (Lunar Orbital Platform-Gateway)»,- հաղորդել է նա՝ ելույթ ունենալով Ալաբամայում, Մարշալի անվան տիեզերական կենտրոնում»:

Լայթֆութի խոսքերով՝ 2020-ական թվականները նվիրված կլինեն ամերիկացիների Լուսին վերադառնալուն և լուսնային ու ցածր մերձերկրյա ուղեծրի հետազոտություններին: «Կարճ ասած՝ մենք կրկին Լուսին վերադառնալու ճանապարհին ենք՝ հայացքը Մարսին ուղղած»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   NASA  


Վերնագիրի այլ պիտակները