Հարցում. Իսրայելցիների 81%-ը չեն փոխի Իսրայելն աշխարհի ոչ մի երկրի հետ

16:11   13 Փետրվար 2018    306

Իսրայելցիների 71%-ը գտնում է, որ երիտասարդներին հիմա ավելի դժվար է առաջ գնալը, քանի իրենց ծնողներին, սակայն, այնուամենայնիվ, նրանց 81%-ը ցանկանում են ապրել Իսրայելում, նույնիսկ եթե հնարավորություն ունեն ԱՄՆ կամ այլ արևմտյան երկրի քաղաքացիություն ստանալ:

Երևի հենց դա է հայրենասիրությունը: Հարցումը իրականացրել է Իսրայելական դեմոկրատիայի ինստիտուտը, արդյունքները հանձնվել են նախագահ Ռեուվեն Ռիվլինին:

48%-ը Իսրայելի տնտեսական վիճակը լավ է գնահատում: Իրենց սեփական վիճակը լավ են համարում հարցվածների 73.5%-ը:

64%-ը, սակայն, կարծում է, որ կառավարությունը լավ չի կարողանում լուծել երկրի հիմնական խնդիրները: Հարցվածների 80%-ը համոզված են, որ քաղաքական գործիչներն անհանգստանում են առաջին հերթին իրենց սեփական խնդիրների համար, 68%-ը դժգոհ են Կնեսեթի աշխատանքից: Քաղաքական կուսակցություններին վստահում է իսրայելցիների 15%-ը, Կնեսեթին՝ 26%-ը, կառավարությանը՝ 29%-ը:

45%-ը կարծում են, որ Իսրայելում դեմոկրատիան վտանգի տակ է: Այն կարծիքը, որ առաջ Իսրայելն ավելի դեմոկրատական երկիր է եղել, կիսել է 55 տարին լրացած հարցվածների կեսը, երիտասարդների միայն մեկ երրորդն է այդ կարծիքին: Արաբական հատվածում դեմոկրատիայի սպառնալիք են տեսել հարցվածների 65%-ը:

Հարցված արաբների 29%-ն ասել է, որ պետությունը որպես հրեական բնութագրելը ռասիզմ է, իսկ 26%-ն ասել է, որ դա այն մասին է վկայում, որ արաբները չեն պատկանում այս պետությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները