Ղրղզստանում առաջարկում են սոցիալական ցանցերում տուգանք սահմանել

16:25   13 Փետրվար 2018    354

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Sputnik»-ին, Ղրղզստանի խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության պատգամավոր Դաստան Բեկեշեւն օրինագիծ է ներկայացրել, որի համաձայն առաջարկվում է անհիմն քննադատության համար 20 հազարով սոմով (մոտ 300 դոլար) տուգանել սոցիալական ցանցերի օգտատերերին:

Ծրագիրը ներկայացվել է Սոցիալական, կրթության, գիտության, մշակույթի եւ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստին:

Բեկեշեւի խոսքով՝ սոցիալական ցանցերում որոշակի թեմայի շուրջ քննադատական մեկնաբանություններ են հրապարակվում, որոնք կոնկրետ քաղաքացիների են վերաբերվում: «Տուժող կողմին բարոյական փոխհատուցման ձեւով տույժի վճարը պետք է առնվազն 20 հազար սոմ կազմի»,- ասել է պատգամավորը:

Հանձնաժողովի երկու անդամները դեմ են հանդես եկել այդ փաստաթղթին, մնացածը՝ կողմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղրղզստան  


Վերնագիրի այլ պիտակները