Աբասը չի բացառել պաղեստինա-իսրայելական խորհրդաժողովի անցկացումը

16:39   13 Փետրվար 2018    357

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը չի բացառել Պաղեստինի շուրջ խորհրդաժողովի անցկացման հնարավորությունը Մոսկվայում կամ Փարիզում։

«Մենք չենք ցանկանում, որ ԱՄՆ-ը միակ միջնորդը լինի, բայց մենք նաեւ չենք մերժում ԱՄՆ-ին: Մենք ցանկանում ենք, որ միջնորդությունը լինի բազմակողմ, ինչը կհետեւի միջազգային խորհրդաժողովի անցկացումից. որը կարող է անցկացվել Մոսկվայում կամ Փարիզում, ցանկացած խորհրդաժողով»,-հայտարարել է Աբասը՝ ելույթ ունենալով Մոսկվայի Մայր մզկիթում անցկացված ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ նման խորհրդաժողովից հետո կստեղծվի միջազգային մեխանիզմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աբաս  


Վերնագիրի այլ պիտակները