2017-ին հաքերները ռուսաստանյան բանկերից կարողացել են գողանալ 1,156 մլրդ ռուբլի

16:50   13 Փետրվար 2018    325

2017 թվականին հաքերները ռուսաստանյան բանկերից կարողացել են գողանալ 1,156 մլրդ ռուբլի, այս մասին հայտնել է ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Դմիտրի Սկոբելկինը, գրում է lenta.ru կայքը:

Նրա խոսքով՝ անցյալ տարի, ընդհանուր առմամբ, գրանցվել է կիբեռային հարձակման 21 ալիք, որոնք իրականացվել են Cobalt Strike վիրուսի միջոցով: Հարձակումների է ենթարկվել ավելի քան 240 վարկային կազմակերպություն, հարձակումներից 11-ը հասել են իրենց նպատակին:

Հիշեցնենք, որ 2017 թվականի դեկտեմբերին մամուլում հայտնվեց տեղեկություն, ըստ որի MoneyTaker ռուսախոս հաքերների խումբն իրականացնում է բանկային կողոպուտներ ամբողջ աշխարհում: Խումբն աշխատում է 2016 թվականից և այդ ընթացքում հասցրել է իրականացնել մոտ 20 հարձակում՝ հիմնական թիրախ դարձնելով Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի բանկերը:

«Ռուսաստանի Բանկի» տեղեկատվական պաշտպանության և անվտանգության հարցերով գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ Արտյոմ Սիչովը սեպտեմբերին հայտնել էր, որ ռուսաստանյան բանկերը հարձակման են ենթարկվում շաբաթական երկու-երեք անգամ: Հանցավոր խմբերի կողմից ամենից շատ օգտագործված վիրուսը եղել է Cobalt Strike-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները