ԱՄՆ-ը մինչև տարեվերջ նավթի հանույթի առաջատարը կդառնա. ԷՄԳ

17:14   13 Փետրվար 2018    326

Էներգետիկայի միջազգային գործակալությունն (ԷՄԳ) սպասում Է, որ ԱՄՆ-ը թերթաքարային նավթի արդյունահանման աճի հաշվին կարող Է առաջ անցնել մերձավոր մրցակիցներից՝ Ռուսաստանից և Սաուդյան Արաբիայից և մինչև 2018 թվականի վերջն առաջատարը դառնալ արտադրողների շրջանում:

Այս գնահատականը տեղ Է գտել գործակալության փետրվարյան հաշվետվության մեջ: Գործակալության փորձագետների գնահատումների համաձայն, ընդամենը երեք ամսվա ընթացքում՝ նոյեմբերից մինչև հունվար, ԱՄՆ-ում նավթի արդյունահանումն աճել Է «վիթխարի 846 հազար բարելով և կարող Է մոտ ապագայում գերազանցել Սաուդյան Արաբիային»:

«Իսկ մինչև այս տարվա վերջը ԱՄՆ-ը կարող Է առաջ անցնել Ռուսաստանից և այդպիսով գլոբալ առաջատարը դառնալ նավթի արտադրության բնագավառում»,- եզրակացրել են ԷՄԳ-ի վերլուծաբանները:

Գործակալությունը նաև 2018 թվականի նավթի համաշխարհային պահանջարկի մակարդակը բարձրացրել Է օրական 100 հազար բարելով՝ մինչև 99,2 մլն բարել: 2018 թվականին նավթի պահանջարկի աճը կանխատեսվել Է օրական մինչև 1,4 մլն բարել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները