Պակիստանը ճանաչել է ահաբեկչական խմբավորումների ցուցակները

17:27   13 Փետրվար 2018    378

Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը հաստատել Է 1997 թվականի ահաբեկչության դեմ պայքարի օրենքում կատարված ուղղումները, որոնք երկրի իշխանություններին իրավունք են տալիս սահմանափակիչ միջոցներ կիրառել այն անձանց և խմբավորումների նկատմամբ, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ճանաչվել են ահաբեկչական:

Ինչպես գրել Է Dawn թերթը, համապատասխան որոշումը պետության ղեկավարն ստորագրել Է անցած շաբաթվա վերջին: Փոփոխություններին համապատասխան՝ այսուհետև իրավասու մարմիններն օժտված են լիազորություններով սառեցնելու բանկային հաշիվները և կնիք դնելու ենթադրյալ ահաբեկիչներին պատկանող շենքերի վրա:

«Սույն քայլը վերջ կդնի «Ջամաաթ ուդ Դավա» և Ֆալահ ե Ինսանիա» խմբավորումների՝ երկար ժամանակ շարունակվող երկակի կարգավիճակի հարցին՝ դրանք դնելով արգելվածների կատեգորիայում»,- գրել Է հրատարակությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պակիստան   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները