«Ելք» խմբակցությունը խորհրդարանական լսումներ է կազմակերպում

17:34   13 Փետրվար 2018    465

Հայաստանի ԱԺ ԵԼՔ խմբակցության որոշմամբ՝ փետրվարի 23-ին ԱԺ-ում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ելք» խմբակցության ներկայացուցչից բացի, զեկույցով հանդես կգան նաև Մարտի 1-ի զոհերի հարազատների ներկայացուցիչը, Մարտի 1-ի դեպքերն ուսունասիրող Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը։

Փաշինյանը տեղեկացնում է, որ լսումներին հրավիրվել է նաև Հայաստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչը։ «Պաշտոնապես կհրավիրենք նաև քաղաքական ուժերի, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին», - տեղեկացնում է Փաշինյանը։

Տեղեկացնենք, որ 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվել էր 10 մարդ։ Դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը դեռ դոփում է տեղում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները