Ամերիկուհին 30 հազար դոլար է շահել վիճակախաղում վաճառողի սխալի շնորհիվ

17:52   13 Փետրվար 2018    317

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ամերիկուհին շահել է 30 հազար դոլար շնորհիվ սխալմամբ գնված վիճակահանության տոմսի։

Նշվում է, որ 52-ամյա Վիկտորիա Էթրիջը մտադրվել էր գնել երկու դոլար արժողությամբ երկու կտրոն, սակայն գնաձապահը պատահմամբ նրան է վաճառել ավելի թանկ՝ հինգ դոլար արժողությամբ կտրոններ։

Շփոթությունը նկատելով, վաճառողը առաջարկել է փոխել տոմսերը եւ վերադարձնել գումարը, սակայն կինը որոշել է դրանք պահել՝ ասելով, որ դրանք կարող են «հաջողակ» տոմսեր լինել։

Եվ իսկապես դրանք հաջողակ տոմսեր են եղել, որոնք տիրուհուն բերել են 30 հազար դոլար։ Էթրիջը պատմել է, որո ուզում է գումարի մի մասը ծախսել մեքենա ձեռք բերելու վրա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները