Բուքինգեմյան պալատում արգելել են պլաստիկ շշերի օգտագործումը

17:58   13 Փետրվար 2018    272

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Telegraph»-ին, Բուքինգեմյան պալատում եւ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի մյուս նստավայրերում արգելել են պլաստիկ շշերի եւ խմելու ձողիկների օգտագործումը։

Արգելքը հրապարակվել է կապված շրջակա միջավայրի պահպանման եւ թափոնների նվազեցման թագուհու ցանկության հետ։ Թափոնների դեմ պայքարի միջոցները կներառեն պլաստիկ սպասքից հրաժարում, դրանց թվում են խմելու ձողիկները։

Բուքինգեմյան պալատում, Վինձորյան ամրոցում եւ Շոտլնդիայի Հոլիրուդյան պալատում այսուհետ թույլատրվում է օգտագործել ճենապակյա կամ կերամիկայից պատրաստված սպասք, կամ էլ ստվարաթղթից, որը ենթարկվում է երկրորդական մշակման։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները