Բիթքոինի կուրսը շարունակում է աճել

18:23   13 Փետրվար 2018    263

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, աշխարհում ամենահայտնի կրիպտոարժույթը՝ բիթքոինը (bitcoin) երեքշաբթի որոշակի տատանումներով հասել է 8.7 հազար դոլարի սահմանին, այն պարագայում, երբ մնացած կրիպտոարժույթները դանդաղ դինամիկա են դրսեւորել, ներդրողները զբաղեցրել են սպասողական դիրքեր:

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինի արժեքն աճել է 2.1 տոկոսով՝ հասնելով մինչեւ 8.69 հազար դոլարի: Bitfinex բորսայում բիթքոինի արժեքն ավելացել է 1.2 տոկոսով՝ հասնելով մինչեւ 8,59 հազար դոլարի, իսկ OKEx-ում աճել է 1.75 տոկոսով` հասնելով մինչեւ 8.615 հազար դոլարի: Coindesk պորտալի տվյալներով՝ բիթքոինի արժեքն նվազել է 3.3 տոկոսով՝ հասնելով մինչեւ 8,6 հազար դոլարի:

Ethereum-ն թանկացել է 0.4 տոկոսով՝ հասնելով մինչեւ 850.5 դոլարի, Ripple-ն՝ 0.15 տոկոսով՝ մինչեւ 1.06 դոլարի Bitcoin Cash-ը էժանացել է 2.2 տոկոսով՝ մինչեւ 1234.28 հազար դոլարի: Կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է մոտ 421.36 մլրդ դոլարի: Կրիպտոարժույթների շուկայի ընդհանուր կապիտալիզացիայի մեջ բիթքոինի բաժնեմասը կազմում է մոտ 35 տոկոս, Ethereum-նը՝ 20 տոկոս, Ripple-նը՝ 10 տոկոս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիթքոին  


Վերնագիրի այլ պիտակները