ԱՄՆ-ում 4000 զինվորականներ հայտնվել են զենքի տնօրինման արգելքի տակ

18:58   13 Փետրվար 2018    235

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «CNN »-ին, ԱՄՆ ԶՈւ 4284 նախկին զինծառայողներ զրկված են զենքի տնօրինման իրավունքից՝ անպատշաճ վարքի պատճառով, իսկ նրանց ազգանունները ներառվել են Հետաքննությունների դաշնային բյուրոյին տվյալների բազայում։

«Այն բանից հետո, երբ ամերիկյան ռազմաօդային ուժերի նախկին ծառայողը նոյեմբերին ավելի քան 2 տասնյակ մարդկանց վրա էր կրակել Տեխասի եկեղեցում, ԱՄՆ ԶՈւ-ն ավելի քան 4000 ազգանուն է ավելացրել նախկին զինվորականների ցուցակներում, որոնք խայտառակել են իրենց և զրկվել զենքի տնօրինման իրավունքից»,-ասվում է հրապարակման մեջ։

ՀԴԲ վիճակագրության համաձայն՝ 2015 թվականից հրազենի տնօրինման իրավունքից զրկված մարդկանց թիվը հասել է 15 597-ի։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները