Թրամփը մտադիր է տիեզերական կայանի ֆինանսավորումը դադարեցնել

19:55   13 Փետրվար 2018    307

ԱՄՆ ֆինանսավորումը Միջազգային տիեզերական կայանի համար 2025 թվականին կավարտվի: Կառավարությունը 150 միլիոն դոլար կհատկացնի կոմերցիոն զարգացման խրախուսման համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս առաջարկը նշվում է բյուջեի նախագծում, որը Նախագահ Դոնալդ Թրամփը փոխանցել է Կոնգրեսին: Թրամփի վարչակազմը կարծում է, որ ՄՏԿ-ով պետք է մասնավոր ընկերությունները զբաղվեն:

AP-ն նշում է, որ տիեզերքի ոլորտի շատ փորձագետներ մտահոգություն են հայտնում: Նախկին տիեզերագնաց, դեմոկրատ Բիլ Նելսոնը կարծում է, որ «տիեզերքում մեր միակ կայանից հրաժարվելն» անիմաստ է:

1990-ական թվականներից NASA-ն 90 միլիարդ դոլար է ծախսել ուղեծրային կայանի համար: Առաջին մասը գործարկվել է 1998 թվականին, եւ համալիրը ըստ էության ավարտվել է 2011 թվականին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները