Բրիտանական դատարանն ուժի մեջ է թողել Ջուլիան Ասանժի կալանքի որոշումը

20:24   13 Փետրվար 2018    440

Բրիտանական դատարանն ուժի մեջ է թողել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կալանքի որոշումը։ Ասանժն արդեն հինգ տարի է՝ ապրում է Էկվադորի դեսպանատանը։

Դատավոր Էմմա Արբութնոթը հայտարարել թե, «կալանքը համարժեք պատասխան» է Ասանժի գործողությունների համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը հանգրվանել է 2012 թվականին, որ խուսափի կալանքից Շվեդիայում բռնաբարության մեղադրանքով։ Նա մտավախություն ունի, որ իրեն կահնձնեն Միացյալ Նահանգներին՝ ռազմական գաղտնիքների հրապարակման համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրիտանիա   WikiLeaks  


Վերնագիրի այլ պիտակները