Գերմանիայում ավտոմայրուղի է փլուզվել- Լուսանկարներ

20:52   13 Փետրվար 2018    412

Գերմանիայի հյուսիսային Մակլենբուրգ-Առաջավոր Պոմերամիա երկրամասում ավտոմայրուղու ճանապարհային ծածկույթի փլուզում է տեղի ունեցել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միջադեպը տեղի է ունեցել A20 ավտոմայրուղու ճահճուտային հատվածում՝ Տրիբզես քաղաքի մոտակայքում:

Հայտնի է, որ ճանապարհի այդ հատվածը իջել և ճաքճքել է դեռևս 2017-ի աշնանը: Այն ժամանակվանից ի վեր այն չեն վերանորոգել, իսկ փոսը մեծացել է՝ հասնելով 95 մետրի:

Ճանապարհային ծածկույթի խարխլման պատճառը պարզել մինչ օրս չի հաջողվել: Ճանապարհը վերանորոգել նախատեսում են միայն 2021-ին:





Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Գերմանիա    


Վերնագիրի այլ պիտակները