Գուստավ Կլիմտի կորած նկարը գտնվել է հանգուցյալ թոշակառուի պահարանում

21:12   13 Փետրվար 2018    394

Գուստավ Կլիմտի կորած նկարը հայտնաբերվել է Ավստրիայում թոշակառու կնոջ մահից հետո, ով երկար տարիներ անօրինական կերպով պահել է այն իր մոտ եւ ժառանգել Լինց քաղաքին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

1951 թվականին աշխատանքի սեփականատերը՝ Օլգա Եգերը, այս, ինչպես նաեւ Էգոն Շիլեի 3 այլ նկարները ժամանակավոր սկզբունքով փոխանցել էր Լինցի ժամանակակից արվեստի թանգարանին: 2006 թվականին Եգերի ժառանգները ցանկացել էին հետ վերցնել իրենց ունեցվածքը, սակայն պարզվել էր, որ նկարներն անհետացել են:

Սեփականատերերը քաղաքապետարանին դատի են տվել փոխհատուցում վճարելու պահանջով, զուգահեռ լայնամասշտաբ վարույթ էր սկսվել: Տուժած կողմին ավելի քան 8 միլիոն եվրո էին վճարել՝ գումարած տոկոսները: Մնացած նկարների ճակատագիրը հայտնի չէ:

Ինչպես նշում է Krone պարբերականը, նկարը եւ հանգուցյալի կտակը այս տարվա հունվար ամսին բերել էր կնոջ փաստաբանը: Կնոջ վերջին խոստովանության համաձայն՝ մի օր աշխատանքի վայրում նա հայտնաբերել էր, որ թանգարանին ժամանակավորապես փոխանցված նկարները սխալ են փաստագրված:

Նա այս մասին հայտնել էր ղեկավարին, ով իր հերթին պահանջել էր այդ մասին ոչ ոքի չասել: Հենց նա էլ «նվիրել էր» կնոջը Կլիմտի նկարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները