ԿՀՎ տնօրենը հերքել է այն տեղեկությունը

22:15   13 Փետրվար 2018    301

ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն կտրականապես հերքել է այն տեղեկությունը, որ Ռուսաստանը խաբել է ամերիկացի լրտեսներին՝ ստանալով 100 000 դոլար Դոնալդ Թրամփին վարկաբեկող տեղեկության դիմաց։

Նրա խոսքով՝ այդ թեմայով հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ավելի վաղ «Նյու Յորք Թայմզ» թերթը, վկայակոչելով ԱՄՆ ու Եվրոպայի անվտանգության ծառայության աշխատակիցներին, հրապարակել էր հոդված այն մասին, որ ոմն ռուս խաբել է ամերիկացի լրտեսներին՝ նրանց առաջարկելով 100 հազար դոլարի դիմաց վաճառել Ազգային անվտանգության գործակալության կիբերզենքի գողացված մշակումները ու վարկաբեկող տեղեկություն Թրամփի մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները