Կանադան ԱՄՆ հետ առեւտրում խնդիրներ կունենա

22:44   13 Փետրվար 2018    307

Ամերիկյան ընկերությունների կողմից առեւտրային մարտահրավերները կշարունակեն Կանադայի համար դժվարություններ առաջացնել, նույնիսկ եթե NAFTA-ի (Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի համաձայնագրի) վերանայման համար բանակցությունները հաջողված լինեն:

Այս մասին հայտարարել է Կանադայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կանադայի արտահանման 75 տոկոսը բաժին է ընկնում Միացյալ Նահանգներին: Սակայն, Օտտավան բողոքում է նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո ԱՄՆ աճող պրոտեկցիոնիզմից:

NAFTA-ի վերանայման բանակցությունները դանդաղ են ընթանում, քանի որ Կանադան եւ Մեքսիկան փորձում են լուծել համաձայնագրի փոփոխության մասին ԱՄՆ մի շարք արմատական պահանջները: Ենթադրվում էր, որ բանակցությունները կավարտվեն մարտի վերջին:

«Նույնիսկ եթե նոր համաձայնագիրը վաղը ստորագրվի, ես կարծում եմ, որ մենք առեւտրի հարցով կշարունակենք մեծ դժվարություններ ունենալ Միացյալ Նահանգների հետ», - ասել է Կանադայի Առեւտրի նհախարարության ներկայացուցիչ Տիմոտի Սարջենտը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   NAFTA   Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները