Facebook-ի օգտատերերի թիվը կկրճատվի 50 տոկոսով

22:27   13 Փետրվար 2018    310

Facebook սոցիալական ցանցը կորցնում է հանրաճանաչությունը ԱՄՆ-ի դեռահասների և երիտասարդների շրջանում, որոնք առավել ակտիվորեն օգտագործուն են Instagram-ն ու Snapchat-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընկերության գնահատումների համաձայն՝ 2018 թվականին Facebook-ի 18-24 տարեկան օգտատերերի քանակը կկրճատվի 5.8 տոկոսով:

Իսկ դեռահասների (12-17 տարեկանների) պարագայում սոցցանցի օգտատերերի թվաքանակն ընթացիկ տարում առաջին անգամ 50 տկոսից ավելի քիչ կկազմի ԱՄՆ-ի տարածքում:

Ըստ կանխատեսումների՝ այս միտումը կպահպանվի նաև 2019-2020 թվականներին: Իսկ Instagram-ը և Snapchat-ը առաջատարներ կդառնան 12-24 տարեկան մարդկանց շրջանում:

Ներկայում Facebook-ը դեռևս ԱՄՆ-ի ամենատարածված սոցցանցն է, ի դեպ զգալի առավելություն ունի Instagram-ի և Snapchat-ի նկատմամբ:
ԱՄՆ-ում Facebook-ի օգտատերերի թիվը հաշվարկվում է 170 մլն մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Facebook  


Վերնագիրի այլ պիտակները