Այսօր գիրք նվիրելու միջազգային օրն է

09:08   14 Փետրվար 2018    343

Փետրվարի 14-ին նշվում է գիրք նվիրելու միջազգային օրը, որը միավորում է բոլոր նրանց, ովքեր գրքեր են նվիրում երեխաներին եւ նրանց մեջ կարդալու ցանկություն են սերմանում:

Գիրք նվիրելու միջազգային օրը տոն է, որը միջազգային է դարձել ոչ միայն համաշխարհային նշանակության պատճառով, այլեւ այն պատճառով, որ այն ծագում է ժողովրդից, այսինքն, դրա առաջացման նախաձեռնությունը պատկանում է սովորական մարդու` ԱՄՆ-ում մանկական գրքի կայքի հիմնադիր Էմմի Բրոդմուրին:

Էմմին նաեւ երեք երեխաների մայր է: Նրա որդիներից մեկի հարցը՝ թե ինչու չկա տարվա մեջ այնպիսի օր, երբ մարդիկ առանց առիթի իրար գրքեր են նվիրում, նոր տոնի ստեղծման համար շարժառիթ է դարձել:

Դիմելով իր ծանոթ բլոգերներին, սոցցանցերի օգատերերին եւ կայքի գործընկերներին՝ Էմմին 2012-ին Գիրք նվիրելու միջազգային օրվա ամենամյա անցկացումը նախաձեռնեց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները