Թրամփը դժգոհ է Չինաստանի եւ Հրվ. Կորեայի հետ առեւտրի պայմաններից

09:15   14 Փետրվար 2018    404

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է Ասիայի երկու խոշոր առեւտրային գործընկերների նկատմամբ պատասխան գործողությունների սպառնալիքների մասին` նախազգուշացնելով Չինաստանի դեմ պատժամիջոցների մասին, խոստանալով վերանայել կամ հրաժարվել Հարավային Կորեայի հետ ազատ առեւտրի համաձայնագրից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անցյալ ամիս Թրամփին ներկայացրել են Առեւտրի նախարարության հաշվետվությունները պողպատի եւ ալյումինի արտահանման ենթադրյալ չինական սուբսիդիաների մասին, որոնց արդյունքները չեն հրապարակվել: Վարչակազմը դեռ պետք է հնարավոր արձագանքման գործողությունների մասին որոշում կայացնի:

Թրամփը Հարավային Կորեայի հետ ազատ առեւտրի համաձայնագիրն անվանել է «աղետ», խոստանալով, որ Միացյալ Նահանգները մտադիր է վերանայել պայմանագրերը եւ հասնել «ազնիվ գործարքի» կամ ամբողջովին հրաժարվել դրանից:

Թրամփի վարչակազմը ԱՄՆ եւ Կորեայի միջեւ առեւտրային համաձայնագրի վերանայման շուրջ բանակցությունները նախաձեռնել էր անցյալ տարվա հուլիսին `պնդելով, որ այն միակողմանի էր: «Մենք շատ, շատ վատ գործարք ունենք Կորեայի հետ», - ասել է Թրամփը: «Նա մեզ բացի կորուստներից ոչինչ չի տվել»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թրամփ   Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները