Ոստիկանությունը խորհուրդ է տվել Բինյամին Նեթանյահուի դեմ մեղադրանքներ ներկայացնել

09:18   14 Փետրվար 2018    386

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Jerusalem Pos»-ին, Իսրայելական ոստիկանությունը գլխավոր դատախազին խորհուրդ է տվել վարչապետ Բինյամին Նեթանյահուի դեմերկու կոռուպցիոն գործերով մեղադրանքներ ներկայացնել:

Նեթանյահուի նկատմամբ հետաքննությունը շարունակվում է արդեն 14 ամիս, 2017 թվականի սկզբից նա մի քանի անգամ հարցաքննվել է:

Այնուամենայնիվ, ոստիկանության առաջարկությունը ուժ չունի, որոշումը պետք է ընդունի Գլխավոր դատախազությունը:

Ինչպես նշում է թերթը, առաջին գործով Նեթանյահուին կասկածում են հարուստ գործարարից իր շահերը պաշտպանելու համար նվերներ ստանալու մեջ: Երկրորդ գործով, նրան կասկածում են հրատարակիչ Առնոն Մոզեսի հետ գործարք կնքելու փորձի մեջ:

Նեթանյահուն կոռուպցիայի վերաբերյալ ոստիկանության կասկածները «անհիմն» է անվանել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները