ԱՄՆ-ն Ռուսաստանին սպառնում է ՄՓՀՀ խզմամբ

09:22   14 Փետրվար 2018    395

Միացյալ Նահանգները կոչ է անում Ռուսաստանին ապացուցել, որ նա հետեւում է Միջուկային սպառազինությունների մասին համաձայնագրին կամ պատրաստվել դրա խզմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռուսաստանը պնդում է միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրի (ՄՓՀՀ ) մասին, սակայն ՆԱՏՕ-ն վախենում է, որ Ռուսաստանում ստեղծվող 9M729 հրթիռը թույլ կտա նրան անսպասելի միջուկային հարված հասցնել Եվրոպայում:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչինսոնը հայտարարել է, որ «եթե Ռուսաստանը չհետեւի պայմանագրին, ապա այն ստիպված կլինի դրա (պայմանագրի) բացակայության հետեւանքների հետ բախվել»:

Հաթչինսոնը զգուշացրել է «ժամանակավոր շրջանակների» մասին, որոնց ժամկետի ավարտից հետո ԱՄՆ-ն «չի կարող թույլ տալ, որ Ռուսաստանը ներուժ ունենա, որը մեր երկու երկրները պայմանավորվել էին չունենալ, ինչպես նաեւ զսպվածության ներուժ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները